Նիդերլանդների հավաքականի հարձակվող Վութ Վեգորստը խոսել է Եվրո-2024-ի առաջին տուրում Լեհաստանի դարպասը խփած գոլի մասին(2:1):
«Ես գիտեի, որ դա տեղի կունենա: Ես կարող եմ ձեզ ցույց տալ WhatsApp-ի հաղորդագրությունները: Այսօր առավոտյան ես նամակ գրեցի ընկերուհուս. «Եզրափակիչ սուլիչից մոտ 20 րոպե առաջ հաշիվը կլինի 0:0 կամ 1:1, իսկ հետո…
Այնուամենայնիվ, իմ գոլը եղավ մի փոքր ուշ», — ասել է Վեգորստը խաղից հետո: