Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժն ամփոփել է Եվրո-2024-ի առաջին տուրում Նիդերլանդներից կրած պարտությունը (1:2):
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լեհ երկրպագուներին՝ նրանց, որոնք մարզադաշտում էին և խաղը դիտեցին հեռուստացույցով: Ես խաղացողներին ասացի, որ որոշ կետերում մենք բավականաչափ երկար չենք պահել գնդակը: Ցավալի է, քանի որ մենք սովորաբար կարող ենք դա անել: Իհարկե, մենք չենք հանձնվում։ Պետք է ամեն ինչ անենք մնացած երկու խաղերում հաղթելու համար։ Կարծում եմ՝ մենք կարող ենք ավելի ուժեղանալ այս մրցաշարում։ Մենք ագրեսիվ խաղացինք և լավ կազմակերպված էինք»,- Պրոբեժի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հաջորդ խաղում Նիդերլանդները հունիսի 21-ին կմրցի Ֆրանսիայի հետ, նույն օրը Լեհաստանը կհանդիպի Ավստրիային։