Եվրո-2024-ի խաղային երրորդ օրվա երկրորդ խաղում միմյանց հետ մրցում են Սլովենիայի և Դանիայի հավաքականները: Առաջին խաղակեսից հետո դանիացիներն առջևում են հաշվի մեջ՝ Քրիստիան Էրիկսենի խփած միակ գոլի շնորհիվ:
Դանիացի խաղացողն աչքի է ընկել հանդիպման 17-րդ րոպեին:
Սլովենիայի և Դանիայի հավաքականները հանդես են գալիս C խմբում: Խմբային փուլում նրանց մրցակիցներն են Սերբիայի հավաքականը և նախորդ Եվրո-2020-ի եզրափակիչի մասնակից Անգլիայի ընտրանին:
Գերմանիայում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը, մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Գերմանիայի 10 քաղաքների 10 մարզադաշտերում։ Բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Արմենիա TV-ի և Armenia Premium-ի եթերում: