Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի Սերբիայի հետ հանդիպումից առաջ խոսել է իր հույզերի մասին։
Խաղը կկայանա այսօր՝ հունիսի 16-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
«Ես այնքան հուզված եմ։ Թիմը խոշոր մրցաշարի տանելը մեծ պատիվ է: Սա նույնքան հուզիչ է, որքան Ռուսաստանում կայացած ԱԱ-ից առաջ, եթե ոչ ավելին: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա դուք տեսել եք մրցաշարում Գերմանիայի և Իսպանիայի ելույթները։ Այստեղ շատ լավ թիմեր կան։ Նախ պետք է դուրս գանք խմբից։ Մենք կենտրոնացած ենք սրա վրա»,- Սաութգեյթի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։