Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում այսօր կկայանա Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի~ Սլովենիայի և Դանիայի հավաքականների միջև հանդիպումը։ Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին և կցուցադրվի Արմենիա TV-ի ուղիղ եթերում:
Հայտնի են դարձել թիմերի մեկնարկային կազմերը.
Սլովենիա՝ Օբլակ, Կարնիչնիկ, Դրկուշիչ, Բիյոլ, Յանժա, Ստոյանովիչ, Չերին, Էլսնիկ, Մլաքար, Սպորար, Սեսկո:
Դանիա՝ Շմեյխել, Կրիստենսեն, Անդերսեն, Վեստերգարդ, Բախ, Յուլման, Հոյբյերգ, Քրիստիանսեն, Վինդ, Էրիկսեն, Հոյլունդ:
Եվրո-2024-ի Սլովենիայի և Դանիայի հավաքականները հանդես են գալիս C խմբում, որոնց մրցակիցները խմբային փուլում Սերբիայի հավաքականն է և նախորդ Եվրո-2020-ի եզրափակչի մասնակից Անգլիայի հավաքականը։