Էմրե Ջանը նշել է, որ «Բորուսիան» արժանի էր «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթելուն։
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչում դորտմունդցիները 0։2 հաշվով պարտվեցին մադրիդցիներին։
«Պարտությունը ծանր հարված էր։ Մենք արժանի էինք հաղթանակի՝ հաշվի առնելով, թե ինչպես էինք խաղում:
Մի քանի օր տևեց, մինչև ես նորից կարողանայի հանգիստ քնել: Բայց մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Ցավոք, չստացվեց:
Հուսով եմ, որ մենք նորից կզգանք դա»,- ասել է «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը: