Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը պատրաստ լինելու մասին։
«Ես գիտեմ, թե ինչի եմ ընդունակ: Չկա պատճառ, թե ինչու ես չեմ կարող լինել այս մրցաշարի լավագույն ռմբարկու:
Գոլեր խփել նշանակում է օգնել թիմին: Այս վստահությունը դեռ առկա է իմ մեջ։ Ես իմ խաղի բարձունքում եմ: Եվ ոչ միայն ֆիզիկակապես այլ նաև հոգեպես։ Խաղը հասկանալու, մարտավարության և մանևրելու հնարավորությունների առումով ամեն ինչ կարգին է»,- Քեյնի խոսքն է մեջբերել BBC-ն։
Եվրո-2024-ում Անգլիայի հավաքականը կխաղա Դանիայի, Սլովենիայի և Սերբիայի հետ նույն խմբում։