«Ատալանտան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ «Միլանից» գնել է կիսապաշտպան Շարլ դե Կետելարեի ամբողջական տրանսֆերը։
Ֆուտբոլիստը Բերգամոյի թիմում հանդես էր գալիս վարձավճարով։
Transfermarkt-ի տվյալներով՝ «Ատալանտան» ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 22 մլն եվրո։ Միևնույն ժամանակ, «ռոսոներիները» բելգիացուն ձեռք են բերել «Բրյուգեից» 36,5 մլն. եվրոյով։
Բերգամոյի թիմում գոհ են ֆուտբոլիստի խաղից։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։