ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բենֆիկայի» 19-ամյա հենակետային կիսապաշտպան Ժոաո Նևեշի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լրագրողի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը հայտնվել է նաև «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային կարճ ցուցակում։
Նշվում է, որ «Բենֆիկայի» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից 120 միլիոն եվրոյի դիմաց։
2023/24 մրցաշրջանում Նևեշը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 56 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։