Իսպանիայի հավաքականի ավագ Ալվարո Մորատան Խորվաթիայի դեմ խաղում (3-0) խփեց իր 7-րդ գոլը Եվրոպայի առաջնությունում:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողը, ով 2016 և 2021 թվականներին երեքական գոլի հեղինակ է դարձել, մրցաշարի լավագույն գոլահարների ցուցակում հավասարվել է անգլիացի Ալան Շիրերին և ֆրանսիացի Անտուան Գրիզմանին։
Պատմության մեջ ավելի շատ գոլ են խփել միայն Միշել Պլատինին (ինը գոլ մեկ մրցաշարում) և Կրիշտիանու Ռոնալդուն՝14 գոլ:
ԵԱ-ի պատմության լավագույն ռմբարկուն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է, ով իր ակտիվում ունի 14 գոլ։ Այս առաջնությունում նա կարող է բարելավել իր ցուցանիշը։ Գործող ֆուտբոլիստներից այդ ցուցանիշով առաջատարներից են նաև ֆրանսիացի Անտուան Գրիզմանը և իսպանացի Ալվարո Մորատան (7-ական գոլ), բելգիացի Ռոմելու Լուկակուն՝ 6 գոլ, լեհ Ռոբերտ Լևանդովսկին ու չեխ Պատրիկ Շիկը (5-ական գոլ)։