Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան առաջին գոլը խփեց Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի Խորվաթիայի դեմ խաղում (3-0):
Այսպիսով, Մորատան Իսպանիայի հավաքականի ռմբարկուների ցուցակում չորրորդ տեղն է զբաղեցրել՝ շրջանցելով Դավիդ Սիլվային։
Այժմ Մորատան հավաքականում իր գոլերի քանակը հասցրել է 36-ի։
Մոտ ժամանակներս 31-ամյա հարձակվողը կարող է շրջանցել նաև Ֆերնանդո Տորեսին (38), սակայն հաջորդ գոլերահարնեը բավականին հեռու են՝ ութ գոլ նա զիջում է Ռաուլին, 21՝ Դավիդ Վիլյային։