Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Իտալիայի հավաքականի հաղթանակը Ալբանիայի նկատմամբ (2-1) Գերմանիայում անցկացվող Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլում։
«Առաջին խաղակեսում լավ արձագանք եղավ թիմի կողմից: Ես տեսնում եմ, թե ինչպես է փոխվում Իտալիայի հավաքականի խաղը Լուչիանո Սպալետիի օրոք, ինչպես է թիմը գրոհներ կազմակերպում Դիմարկոյի և Կիեզայի օգնությամբ:
Բայց ես ավելին էի սպասում երկրորդ խաղակեսից, կարծում էի, որ ավելի շատ գոլեր կգրանցվեին, թիմերը առաջ կգնան, բայց դա տեղի չունեցավ»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրում Իտալիան հունիսի 20-ին կհանդիպի Իսպանիայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 3 միավոր։