Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Խորվաթիայի նկատմամբ տարած 3-0 հաշվով հաղթանակը Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում։
«Ես շատ ուրախ եմ բոլորի համար, ովքեր այդքան շատ են աշխատել այս նպատակին հասնելու համար: Այս թիմը հավակնոտ է, այն հսկայական ընտանիք է, ուստի ես ուրախ եմ բոլորի համար: Բայց մենք պետք է ամուր կանգնենք մեր ոտքերի վրա։ Մենք լավ սկսեցինք, ինչը մեզ որոշակի վստահություն է հաղորդում, բայց հիմա պետք է մտածել Իտալիայի մասին։
Մենք շատ պինդ խաղ ցուցադրեցինք։ Շատ գոհ եմ, թե ինչպես մենք հանդես եկանք դաշտի բոլոր մասերում: Հատկապես ուրախալի է, որ նման երիտասարդ թիմը կենտրոնացած էր ամբողջ հանդիպման ընթացքում»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։