Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում Իսպանիայից կրած 0-3 հաշվով պարտությունը։
«Սա լավագույն մեկնարկը չէ, բայց ես շնորհավորում եմ Իսպանիային հաղթանակի կապակցությամբ: Մեզ պակասում էր էներգիան ու ագրեսիան և սխալի պատճառով առաջին գոլը բաց թողեցինք։ Ամենավատն այն է, որ մենք առաջին խաղակեսում զիջեցինք ընդմիջումից առաջ: Մենք չպետք է թույլ տայինք, որ դա տեղի ունենար, հենց այդ ժամանակ որոշվեց խաղի ելքը։
Կվերլուծենք, թե ինչն է սխալ եղել։ Մենք մրցակցին շատ ժամանակ ու տարածություն տվեցինք ու պատժվեցինք։ Մեզ երկու խաղ է մնացել խմբային փուլում։ Պետք է ուշադրություն դարձնենք դրանց ու ձգտենք երկու հաղթանակի»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։