Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը խոսել է Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Խորվաթիայի հետ հանդիպման մասին (3-0):
«Շատ ուրախ եմ հաղթանակի և իմ նորամուտի համար, բայց հիմա մենք մտածում ենք հաջորդ խաղի մասին։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին պաշտպանությունում և հարձակման ժամանակ: Այսօր մենք շատ արդյունավետ գործեցինք մեր՝ ամիսներ շարունակ կատարած քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս խաղում Լամին Յամալը դարձավ գոլային փոխանցման հեղինակ և դարձավ մայրցամաքի առաջնության պատմության ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը։ Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստն այսօր 16 տարեկան 338 օրական է։