Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում իր թիմի շանսերի մասին։
«Մենք պետք է համոզվենք, որ ամբողջ թիմը շատ լավ կազմակերպված է և գիտի, թե ինչպես է ցանկանում խաղալ: Բանն այն է, որ մենք չենք կարող չխաղալ ֆուտբոլ: Եթե մենք խաղադաշտ դուրս գանք միայն պաշտպանվելու համար, ապա դա անիմաստ կլինի»,- Պրոբեժի խոսքն է մեջբերել հավաքականի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Լեհաստանի և Նիդերլանդների հավաքականների հանդիպումը կկայանա կիրակի՝ հունիսի 16-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: