Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2024-ի առաջին տուրում սպասվող Իսպանիայի հետ խաղի մասին։
«Մենք խաղում ենք Եվրո-2024-ի ուժեղագույնների խմբում՝ գործող չեմպիոն Իտալիայի և Ազգերի լիգայի հաղթող Իսպանիայի հետ։ Մենք փորձ ունենք այս թիմի հետ խաղերում և գիտենք, թե ինչ անել: Կփորձենք հաղթել, քանի որ ցանկանում ենք լավ սկսել առաջնությունը»,- Դալիչի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հունիսի 15-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն»-ում կխաղան Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականները։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։ B խմբի մյուս խաղում Իտալիան առաջին տուրում կհանդիպի Ալբանիայի հետ։