Իտալական «Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն հրավիրվել է Նիդեռլանդների հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ին։
Այդ մասին հայտնում է Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային ասոցիացիան։
Հավաքականում Զիրկզեն կփոխարինի «Այաքսի» ֆուտբոլիստ Բրայան Բրոբիին, ով վնասվածք էր ստացել երեկ կայացած մարզման ժամանակ։
Զիրկզեն դեռ պաշտոնական հանդիպում չի անցկացրել Նիդեռլանդների հավաքականի կազմում։