17-ամյա Էմին Օհանյանն արծաթե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում:
Էմինը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Էմինը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել է 4-րդ տեղը։
Հիշեցնենք՝ Մ20 տարեկանների ԱԱ-ում ավելի վաղ արծաթե մեդալին արժանացել էր նաև կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը: