Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է Գերմանիայում մեկնարկող Եվրոպայի 2024թ. առաջնությունից:
Մրցաշարը կմեկնարկի հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը: Անգլիացիները C խմբում կխաղան Սլովենիայի, Դանիայի և Սերբիայի հավաքականների հետ։
«Հուզված եմ. Նման պահերին դու միշտ հուզվում ես, հատկապես, երբ հասնում ես հյուրընկալող երկիր, տեղավորվում հյուրանոցում և սկսում նայել, թե որտեղ է ամեն ինչ: Բայց այս պահին բոլորը բավականին հանգիստ են, թեև հաճելի սպասում են զգում։
Անգլիայի ավագը թերևս ամենամեծ արտոնությունն է, որ կարող եմ ունենալ որպես խաղացող: Եվ ես երբեք դա սովորական չեմ ընդունի: Սա յուրահատուկ զգացողություն է։ Ինձ համար մեծ պատիվ է չորրորդ անգամ մեծ մրցաշարում լինել ազգային թիմի ավագը։ Մենք ունեցել ենք կիսաեզրափակիչ, եզրափակիչ և քառորդ եզրափակիչ, այնպես որ՝ հուսով եմ, որ այս անգամ կնվաճենք գավաթը:
Կարծում եմ, որ այս թիմը լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը, որը մենք ունեցել ենք ՝ թե՛ մարզավիճակով և թե՛ այն մրցաշրջանով, որն անցկացրել են մեր շատ խաղացողներ: Մենք ունենք շատ երիտասարդ ու տաղանդավոր խաղացողներ, ովքեր վախ չունեն և պարզապես ցանկանում են դուրս գալ խաղադաշտ ու խաղալ»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: