Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Դանիել Կարվախալը կարծում է, որ «Լոս Բլանկոսի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է նվաճել 2024 թվականի «Ոսկե գնդակը»։
«Կարծում եմ՝ Վինին «Ոսկե գնդակը» ստանալու ամենաբարձր հնարավորություններն ունի։ Այո, նա վնասվածք ուներ և բաց թողեց երեք ամիս, բայց նա ամեն դեպքում շատ գոլեր խփեց և օգնեց «Ռեալին» հաղթել: Նա որոշիչ դեր խաղաց Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում մեր հաջողություններում։ Նա կամ Ջուդը կարող են հաղթել»,- Կարվախալի խոսքը մեջբերում է իսպանական Marca առցանց հրատարակությունը։