«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կանխատեսել է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության արդյունքները։
— Ո՞վ կհաղթի։
— Պորտուգալիան։
— Արծաթե մեդալակի՞ր։
-Անգլիա։
— Մրցաշարի անակնկա՞լը:
– Ցանկացած թիմ, բացի Պորտուգալիայից, Անգլիայից և Ֆրանսիայից: Իմ կարծիքով՝ սրանք երեք ֆավորիտներն են, և նրանցից բացի ցանկացած այլ թիմի հաջողությունը, նույնիսկ այնպիսի բարձր կարգավիճակ ունեցող թիմերի, ինչպիսին Գերմանիան է, ինձ համար զարմանալի կլինի:
— «Ոսկե խաղակոշի՞կ»։
— Հարրի Քեյն:
-Լավագույն խաղացո՞ղ։
— Ջուդ Բելինգհեմ։
– Եվ վերջապես, բայց ոչ պակաս կարևորը, ո՞վ է նվաճելու «Ոսկե գնդակը»:
-Կարծում եմ՝ Վինիսիուսը,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։