«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է այն գրառման մասին, որ մյունխենցիների կիսապաշտպան Թոմաս Մյուլերը թողել է իրեն, երբ դուրս է եկել Բլանկենհայմի հյուրանոցից, որտեղ Անգլիայի հավաքականը գտնվելու է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ։
«Թոմին [Թոմաս Մյուլլերը] ինձ մի փոքրիկ գրություն է թողել, քանի որ նրանք [Գերմանիայի թիմը] այստեղ էին ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Նա ինձ գրել է, որ այստեղ գոլֆի դաշտը գերազանց է, բայց եղանակն այնքան էլ լավ չէ։ Հյուրանոցը զարմանալի է, ֆանտաստիկ տեսք ունի: «Բավարիային» միանալուցս ինձ անհավանական ձևով ընդունեցին, և այն պահից, երբ ես տեղավորվեցի հյուրանոցում, աշխատակիցներից ոմանք սկսեցին մոտենալ ինձ և բարևել:
Ես չեմ ասում, որ նրանք ցանկանում են, որ Անգլիան հաղթի, բայց կարծում եմ, որ նրանք մի փոքր մեղմ կլինեն մեր հանդեպ հիմա, երբ ես այստեղ եմ, ինչը ֆանտաստիկ է», — Քեյնի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: