Հայ շախմատիստները առաջատարների շարքում են աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում։
Վերջին խաղափուլից առաջ տղաների պայքարում գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 10 հնարավորից ունի 8 միավոր և առաջնության միանձնյա առաջատարն է։
Մամիկոնից կես միավորով հետ է մնում գրոսմայստեր Էմին Օհանյանը:
Աղջիկների պայքարում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի 8.5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Վաղը՝ Հայաստանի ժամանակով 08:30-ին կմեկնարկի առաջնության վերջին խաղափուլը: