Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին։
«Հաճելի է, որ նա թիմի մի մասն է։ Նա մեզ այլ բան է առաջարկում, նորություն։ Եթե նրա բախտը բերի և լուրջ վնասվածքներ չստանա, նա կդառնա աշխարհի լավագույններից մեկը, քանի որ չնայած նրան, որ նա ընդամենը 16 տարեկան է, նա արդեն շատերից մեկ քայլ առաջ է։ Լամինը դեռ պետք է անցնի մեծացման փուլը, բայց արդեն հիմա թվում է, որ նա ոչ թե 16, այլ 23-24 տարեկան է»,- Մորատայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։