Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ ցանկանում է հաղթել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ որպես Ֆրանսիայի հավաքականի ավագ։
«Ես իսկապես ցանկանում եմ հաղթել Եվրոյում։ Այս մրցաշարն իմ առաջինն է լինելու որպես ազգային հավաքականի ավագ, ուստի այն շատ կարևոր է ինձ համար»,- Մբապեի խոսքերն է մեջբերում «Football on TNT Sports»-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին, մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնությունը։