Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ առաջիկա դիմակայության մասին Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղում։ Հանդիպումը կկայանա հունիսի 21-ին։
«Ոչ, ես հատուկ ձևով չեմ պատրաստվելու Մբապեի հետ դիմակայությանը։ Կարևոր չէ, թե ում հետ ես խաղում: Դու պարզապես պատրաստվում ես մրցաշարին: Դու արդեն մի բան գիտես՝ ինչպես է խաղում մրցակիցդ, ինչպիսին է նա, որոնք են նրա ուժեղ և թույլ կողմերը։ Դա վերաբերում է բոլոր թիմերին, ոչ միայն Ֆրանսիային ու Մբապեին: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք մենք կարող ենք լավ պաշտպանվել որպես թիմ»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։