Իսպանիայի հավաքականի ավագ Ալվարո Մորատան գնահատել է իր հավաքականի հեռանկարները Եվրո 2024-ից առաջ.
«Մենք այստեղ ենք հաղթելու համար։ Վերջին անգամ մենք պարտվել ենք կիսաեզրափակչում, մինչ այդ՝ 1/8 եզրափակչում։
Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Դժվար է հաղթել Եվրոյում, բայց մենք հիանալի թիմ ունենք և ֆանտաստիկ խմբում ենք:
Գիտենք, որ որոշ դժվարությունների ենք հանդիպելու, գիտենք, որ հեշտ չի լինելու, բայց մենք պատրաստ ենք դրան»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։