Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրո-2024-ն իր հայրենիքում անցկացնելու մասին։
«Իհարկե, տնային Եվրոպայի առաջնությունն ինձ համար էլ ավելի առանձնահատուկ է։ Չեմ կարծում, որ շատ խաղացողներ կան, որոնք կարողացել են հաջողության հասնել իրենց երկրի խոշոր մրցաշարերում: Երկիրը լի է ոգևորությամբ։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք մրցաշարի ընթացքում երկրում տիրող մթնոլորտի համար։ Բայց մեզ համար նաև մեծ պատիվ և ուրախություն է խաղալ մեր տնային Եվրոյում։ Իհարկե, ճնշում կա, բայց մենք պետք է ինչ-որ չափով վայելենք այդ ճնշումը։ Ի վերջո, դա պարզապես ֆուտբոլ է»,- ասել է Կրոսը մամուլի ասուլիսում: