Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն խոսել է ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի կարևորության մասին։
«Նա աներևակայելի կարևոր դեր է խաղում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Խաղադաշտում նրա գոլերը խոսում են ինքնին, բայց դա դեռ ամենը չէ: Նա հստակ գիտի, թե երբ պետք է փոխանցում կատարի, եթե թիկունքը դեպի դարպասն է, կամ երբ ավելի լավ է շրջվել ու ինքնուրույն հարվածել։ Նա վտանգավոր է շատ իրավիճակներում, այլ ոչ թե ուղղակի ստանդարտ իրավիճակներում: Դաշտի վերջին երրորդ մասում նա անկանխատեսելի է և դժվար է պաշտպանվել: Չեմ կարծում, որ շատ պաշտպաններ ցանկանում են խաղալ նրա դեմ:
Նրա նշանակությունը խաղադաշտից դուրս նույնպես անհերքելի է։ Նա գիտի շատ խաղացողների, հատկապես երիտասարդներին, որոնց պետք է ուշադրություն դարձնի և ում համար պետք է լինի իր ձևով մարզիչ: Նա մտածում է շատ բաների մասին և հասկանում է, թե ինչպիսի մթնոլորտ պետք է լինի հանդերձարանում։ Լուկակուն չափազանց կարևոր է թիմի համար»,- Տեդեսկոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։