Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբում», կարծում է, որ իր հայրենակից Լուկա Մոդրիչը արժանի է հաղթել Եվրո-2024-ը Խորվաթիայի հավաքականի հետ:
«Ֆուտբոլը պետք է Մոդրիչին տիտղոս պարգևի Խորվաթիայի հավաքականի հետ։ Նրա համար գլխավորն այս Եվրոն հաղթելն է։ Առանձնահատուկ բան կլիներ տեսնել, որ Լուկան բարձրացնում է գավաթը»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ը 38-ամյա Մոդրիչի համար կլինի իններորդ ազգային թիմային մրցաշարը։