Transfermarkt-ը հրապարակել է Եվրո 2024-ի մասնակից հավաքականների շրջանում ամենաթանկարժեք կազմ ունեցող թիմերի վարկանիշը։
Վարկանիշը գլխավորում է Անգլիայի հավաքականը, որի կազմում ընդգրկված ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,52 մլրդ եվրո։
Երկրորդն այս ցուցանիշով Ֆրանսիան է՝ 1,23 մլրդ եվրո, երրորդը՝ Պորտուգալիան՝ 1,05 մլրդ եվրո։
Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Իսպանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի, Բելգիայի, Դանիայի և Ուկրաինայի հավաքականները։