Լուչիանո Սպալետին պատասխանել է Իտալիայի հավաքականի մասին Ժոզե Մոուրինյուի խոսքերին։
Խոսելով Եվրո-2024-ում Իտալիայի հավաքականի հեռանկարների մասին՝ պորտուգալացի մարզիչն ասել է. «Նրանք այնքան էլ տաղանդավոր սերունդ չունեն։ Չեմ հավատում, որ նրանք նորից կհաղթեն»:
«Յուրահատուկին ոչինչ չունեմ պատասխանելու։ Ես գնահատում եմ [կազմը] իմ ձևով և կարծում եմ, որ դա անում եմ օբյեկտիվորեն: Պետք է այնպիսի ինքնագնահատական ունենանք, որ ոչ մեկի առաջ մեզ չցածրացնենք, բայց միևնույն ժամանակ խոնարհ լինենք ու մտածենք, թե որտեղից ենք սկսել, ինչ դժվարությունների ենք հանդիպել։
Մենք դեռ պետք է հաղթահարենք ինքներս մեզ, բայց ունենք որակ, ունենք ուժեղ խաղացողներ, որոնք առաջադիմում են, ինչպես Ռիկարդո Կալաֆիորին, որը բարձրակարգ խաղացող է»,- ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը Rai-ի եթերում։