Հունիսի 11-15-ը «Դինամո» մարզահամալիրում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշար, որտեղ բռնցքամարտիկները ուժերը կչափեն օլիմպիական քաշային կարգերում:
Տղաներ՝ 51 կգ, 57 կգ, 63,5 կգ, 71, կգ, 80 կգ, 92 կգ +92 կգ:
Աղջիկներ՝ 50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ , 75 կգ:
Հունիսի 10-ին ժամը 13:00-ից 15:00-ը Օլիմպիական հերթափոխի պետական քոելջում կկայանա մարզիկների գրանցման արարողությունը:
Հունիսի 10-ին ժամը 17:00-ին Օլիմպիական հերթափոխի պետական քոելջում կկայանա վիճակահանությունը:
Հունիսի 11-ին ժամը 13:00-ից «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի մրցաշարը:
Եզրափակիչը կկայանա հունիսի 15-ին: