Վաղը Երևանում կայանալիք Հայաստան-Ղազախստան խաղից առաջ այսօր կայացավ մեր մրցակցի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Բալտիևի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Նայելով խաղերը՝ կարող եմ ասել, որ լավ, հետաքրքիր թիմ ունեք։ Դրանից ելնելով՝ կարող եմ ասել, որ վաղը հետաքրքիր խաղ կլինի։
Խաղից առաջ շանսերը միշտ 50-50 են։ Յուրաքանչյուր թիմ ուզում է հաղթել։ Վաղը երեկոյան կիմանանք, թե թիմերից որն է ավելի ուժեղ։ Ակնհայտ ֆավորիտ չկա վաղվա խաղում։
Չեմ կարծում՝ կարիք կա առանձնացնելու որևէ ֆուտբոլիստի։ Երկու հավաքականներն էլ թիմային խաղով են ուժեղ»,- ասաց մարզիչը։