Սլովենիայի դեմ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որին մասնակցել է նաև թիմի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը։
«Վերլուծել ենք մրցակցին. բավականին ուժեղ թիմ է, ունեն ուժեղ և թույլ կողմեր, վաղը կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը»,-ասաց Միրանյանը։