«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին առաջարկել են «Լացիոյին»՝ որպես իսպանացի Լուիս Ալբերտոյի հնարավոր փոխարինողի։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի համաձայն՝ Սպերցյանը դեռևս հռոմեական ակումբի ղեկավարության գլխավոր թիրախը չէ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանով հետաքրքրված են ֆրանսիական Լիգա 1-ի երեք ակումբներ՝ «Լիոնը», «Մարսելը» և «Լիլը»։