Էլինա Ավանեսյանը 2024 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանի խաղում 6:4, 0:6, 1:6 հաշվով պարտվել է Իտալիայի ներկայացուցիչ Յասմին Պաոլինիին։
Խաղը տևել է 1 ժամ 56 րոպե։ WTA-ի վարկանիշային աղյուսակում 70-րդ հորիզոնականը զբաղեցնող Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից։
Մրցաշարի քառորդ եզրափակիչում Պաոլինին կխաղա ղազախստանցի Ելենա Ռիբակինայի հետ։