Բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը շնորհավորել է աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանին՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ մեր Չալոյանին: Թիմի բոլոր տղաներն էլ արժանի էին մասնակցել օլիմպիական խաղերին։ Լիահույս եմ, որ ամեն մեկը ժամանակ կունենա լավագույնս դրսևորել մեծ ռինգներում՝ քանի որ դեռ երիտասարդ են և չհանձնվող»,- գրել է Բաչկովն ու ավելացրել «ով համբերե՝ նա կեցցե» հեշթեգը:
Հիշեցնենք՝ Չալոյանը նվաճել է Հայաստանի միակ ուղեգիրը բռնցքամարտում: