Դավիթ Չալոյանը (92կգ) օլիմպիական ուղեգիր նվաճեց Թաիլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։
2021 թվականի աշխարհի փոխչեմպիոնը համառ պայքարում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Մարտին Մքդոնալգին։
Մեր մարզիկը մրցաշարի 1/8 եզրափակիչում առավելության էր հասել իրանցի Ռուզբե Սաֆարիի նկատմամբ՝ հաղթելով բոլոր 3 ռաունդներում։