Էդին Թերզիչը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կրած պարտության մասին։
Դորտմունդի «Բորուսիան» մրցաշարի վճռորոշ խաղում 0։2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։
«Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք և կարծում եմ, որ ավելիին էինք արժանի, քան 0-2 հաշվով պարտությունը: Առաջին վայրկյանից մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ այստեղ ենք ոչ միայն եզրափակիչում խաղալու, այլ այն հաղթելու համար։
Մենք շատ բաներ ճիշտ արեցինք, բայց ճիշտ պահերին նրանք սառնասրտորեն խաղացին, և դա այն է, ինչ մեզ պակասում էր այսօր»,- ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչը։