Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 3 անդամներ՝ 65 կգ քաշային Անի Հովսեփյանը, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Դավիթ Չալոյանը, վաղը՝ հունիսի 2-ին, կպայքարեն Փարիզի Օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերի համար:
Ժամը 13:00-ից Հովսեփյանը ռինգ դուրս կգա և քառորդ եզրափակչում ուժերը կչափի Իռլանդիայի ներկայացուցչի հետ: Հովսեփյանը 66 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում մենամարտել էր Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Կառա Ուորերաուի հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկել մրցակցին:
Երեկոյան մրցահերթում՝ 18:30-ից, Ռաֆայել Հովհաննիսյանը, որն այսօր կիսաեզրափակիչում 0:5 հաշվով զիջել էր Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Կրիստիան Խավիեր Պինալեսին, կիսաեզրափակչի մյուս զույգում պարտված բռնցքամարտիկի՝ Հորդանանի ներկայացուցչի հետ կմենամարտի օլիմպիական ուղեգրի համար։
Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակչում ուժերը կչափի իռլանդացի բռնցքամարտիկի հետ: Չալոյանը 1/8 եզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել իրանցի Ռուզբե Սաֆարիի նկատմամբ։