«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ «Բորուսիա»-«Ռեալ» հանդիպման մասին։
«Կարծում եմ՝ «Բորուսիան» կզարմացնի և կհաղթի այս եզրափակիչում։ Կարծում եմ՝ հիմնական ժամանակը կավարտվի 1:1 հաշվով, իսկ «Ռեալը» առաջին գոլը կխփի Վինիսիուսի շնորհիվ։ Այնուհետև Մալենը փոխարինման դուրս կգա և կհավասարեցնի հաշիվը, իսկ Ռոյսը կխփի հաղթական գոլը»,- Գուլիտի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բորուսիա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։