Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը (WTA 70) երկրորդ հաղթանակն է տարել Ռոլան Գարոս 2024-ում։ Մրցաշարի երկրորդ փուլում Էլինան 6։3, 6։0 հաշվով հաղթել է Աննա Բլինկովային (WTA 55):
Հանդիպումը տևել է ընդամենը 1 ժամ 18 րոպե։ Առաջին փուլում աշխարհի 70-րդ ռակետը հաղթել էր չինացի Լին Ժուին։
Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի Սինվեն Ժեն / Տամարա Կորպաչ զույգի հաղթողը։