Ռուսական Match TV-ն իրավունք է ստացել ցուցադրելու Ավստրալիայի ֆուտբոլի առաջնության խաղերը: Ավստրալիայի լիգայի հեռարձակումը կսկսվի մարտի 23-ին, երբ տեղի կունենան«Նյուքասլ Ջեթս» — «Մելբուրն Սիթի» և «Պերտ Գլորի» — «Վեսթերն Յունայթեդ» հանդիպումները: Դա պայմանավորված է նրանով, որ համաշխարհային սպորտում գրեթե ոչ մի ակտիվ մրցաշար չի մնացել՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված։
«Պակասո՞ւմ է ֆուտբոլը»: Եվ ինչպիսի՞սն է այդպիսի տրանսֆերը. Match TV-ն ձեռք է բերել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնության հեռարձակման իրավունքները: Դիտեք ավստրալական ֆուտբոլը Match TV-ում»,- ասվում է հեռուստաալիքի Instagram-ի էջում։
Ավելի վաղ ռուսական ալիքը ձեռք էր բերել Բելառուսի առաջնության և գավաթի հանդիպումների ցուցադրման իրավունքները։