«Վեստ Արմենիան» տեղեկացրել է, որ երկկողմ համաձայնությամբ դադարեցնում է համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Խորեն Վերանյանի հետ։
«Վեստ Արմենիա» ՖԱ-ն, Խորեն Վերանյանի գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում հաղթելով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը, իր պատմությամ մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Ակումբը շնորհակալություն է հայտնել մասնագետին մեծ նվիրումի համար։