«Մոնցայի» դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ «Յուվենտուսի» խաղացող, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ ինսայդերի՝ թուրինյան թիմի ղեկավարությունը բանակցություններ է վարում իտալացու տրանսֆերի շուրջ։ Այս պահին կողմերը համաձայնեցնում են գործարքի վերջնական մանրամասները, որը գնահատվում է 20 մլն եվրո։
Դի Գրեգորիոն «Մոնցայում» հանդես է գալիս 2020 թվականի աշնանից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
2023/24 մրցաշրջանում Դի Գրեգորիոն ճանաչվել է Ա Սերիայի լավագույն դարպասապահ։