«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնության թիմերից մեկում, հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» ցանկանում է գնել 28-ամյա անգլիացու տրանսֆերը։
Ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է կայանալ Վենսան Կոմպանիի՝ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ նշանակվելուց անմիջապես հետո։
Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Ընդհանուր առմամբ Պրեմիեր լիգայի թիմում նա անցկացրել է 125 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։