«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին կարող է գլխավորել «Չելսին», հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է 44-ամյա իտալացու թեկնածությունը։ Դե Զերբին մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Բրայթոնից»։
Մայիսի 21-ին լոնդոնյան ակումբը հայտարարեց, որ Մաուրիսիո Պոչետինոն կլքի գլխավոր մարզչի պաշտոնը։
«Չելսին» 2023/24 մրցաշրջանում 38 տուրում վաստակեց 63 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ տեղը։