«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Եթե սա վատ մրցաշրջան է, ապա ես համաձայն եմ գործերի այս վիճակի հետ: Վատ մրցաշրջան էր․ պարզ է ու հստակ: Միակ ճանապարհը վերելքն է։ Որքան շատ ատողներ ու քննադատներ լինեն, այնքան լավ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» դարձել է Անգլիայի չեմպիոն 2023/2024 մրցաշրջանում։